Usuario:Հայկ Ափրիկյան/Art 1

Արտավազդ Ա
Մեծ Հայքի արքա
Reinado
Մ.թ.ա. 160 – մ.թ.ա. 115
Predecesor Արտաշես Ա Բարի
Sucesor Տի(գ)րան Ա
Información personal
Nombre completo Արտավազդ Ա
Familia
Dinastía Արտաշեսյաններ
Padre Արտաշես Ա Բարի
Madre Սաթենիկ Թագուհի

Արտավազդ Ա (ծն.և մահ.թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115–ին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։ Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տի(գ)րանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ Գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։
Արտավազդ Ա-ի և Տի(գ)րանի (Տիգրան Ա) թագավորության տարիները համեմատաբար խաղաղ էին:

Խորենացի՝ «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում. արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տի(գ)րանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»։

Ըստ ոմն Կիրիլլ Թումանովի, Արտավազդ Ա-ն կարող էր լինել այն արքան, որի մասին միջնադարյան վրացական գրություններում ասվում է, թե նա մտնում է Իբերիա և ժողովրդի խնդրանքով այնտեղ թագավոր է կարգում իր որդուն՝ Արտաշեսին, որից էլ սկիզբ է առնում իբերական արտաշեսյան հարստությունը:

Արտավազդի գործունեությունը ծավալվեց այն ժամանակ, երբ Մուրացյան (մարաց) օտարացեղ տոհմը հաստատվել էր Այրարատ աշխարհում դեռևս Հայկազյան Տիգրանի օրոք, ով ճակատամարտում սպանելով մարաց Աժդահակին, գերեվարեց նրա տոհմը և բնակեցրեց Մասիս լեռան ճեղքվածքի մոտ: Ողջ այդ ժամանակ Մուրացյան տոհմը հասցրել էր հզորանալ այն աստիճան, որ տեր ու տնօրինություն էր անում երկրի տնտեսապես զարգացած գլխավոր ճանապարհի մի մասն ու Նախճավանը ընդգրկող արքունի կալվածքներին ու մայրաքաղաքներին (Երվանդակերտ, Արտաշատ) հարևան շրջանում (խոսակցականում այս տարածքը Մարաստան էր կոչվում): Այն ունենալով ազդեցիկ զինուժ (երևելի նիզակակիրներ) վճռորոշ եղանակ էր ստեղծում երկրի քաղաքական կյանքում: Թեկուզ և այն, որ իր նախորդ Երվանդին գահընկեց անող Արտաշեսը ստիպված էր ունենալ այդ տոհմի զինակցությունը և այդ նպատակով տոհմի նահապետ Արգամին խոստացավ հայոց երկրորդական գահը՝ արդեն խոսուն փաստ է: Իսկ Արտաշեսին հաշվենկատ զինակցություն ցույց տված Արգամն ունենալով հայոց երկրորդական գահը փորձում է տիրել նաև առաջինին՝ հայոց գերագույն իշխանությանը: Այդ նպատակով նա իր իշխանության ոլորտն էր գցել Արտաշեսի կնոջը՝ Սաթենիկին, ով սիրահարված էր նրան: Մեր կարծիքով սրան նպաստել էր այն, որ ալան արքայադուստր Սաթենիկը Արտաշեսի հետ ամուսնացել էր ոչ թե սիրուց դրդված, այլ՝ գերված եղբորը փրկելու համար: Այնուհետև, Արգամը անդրանիկ արքայորդի Արտավազդին խնամող իր տոհմի կանանց միջոցով դեռ օրորոցում խեղում է նրան, որի արդյունքում Արտավազդին ամբողջ կյանքում բաժին հասավ ցնորվածության նոպաներով արտահայտվող (միգուցե՝ էպիլեպսիա) հիվանդություն: Սակայն չափահաս դարձած և իրողությունը ճիշտ ըմբռնած Արտավազդի խոհեմ ու վճռական քայլերի միջոցով ի չիք է դառնում հայրենյաց հողում օտար ու նենգ ցեղի ինքնահաստատման մղումը: Նա առանձին ապարանք ունենալու պատրվակով բերաքաղաք է կառուցել տալիս Մուրացյան տան կալվածքում, որը հետագայում հենակետ է ծառայում ռազմական գործողությունների ընթացքում, ապա Արտաշեսի առաջ բացահայտում իրողությունը և համոզում նրան Արգամից վերցնել երկրորդական գահը ու տալ իրեն՝ նման ձևով կենտրոնացնելով երկրի իշխանությունը հայազգի թագավորական տան ձեռքում: Արգամն իր հերթին դիմում է համապատասխան գործողությունների, դավադրություն կազմակերպում և փորձում սպանել Արտաշեսին ու նրա որդիներին: Սակայն դավադրությունը կանխվում է, և արդյունքում սկսված զինված պայքարը տևում է մի քանի տարի, որը սակայն հաղթանակ չի բերում հայերին: Հաստատվում է հայերի համար նվաստացուցիչ հաշտություն, որի համաձայն, Մուրացյան տոհմին է թողնվում զբաղեցրած տարածքներն և ետ վերադարձվում գրաված հողերը: Սակայն, արքայորդին խախտելով այն՝ նախահարձակ է լինում և վերսկսված պատերազմի ընթացքում գրավում է նրանց զբաղեցրած տարածքները, կոտորում Մուրացյան տոհմի բոլոր երևելիներին և տրամաբանական ավարտի հասցնում հայրենի հողը օտարներից մաքրազերծման գործընթացը: Իսկ ավելի ուշ դրսևորվում է Արտավազդի սկզբունքայնությունը նմանօրինակ մեկ այլ հարցում: Երբ հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին խաղաղեցնում է ապստամբած Կասպից երկիրը ու գերեվարում տեղացիներին՝ Արտաշեսն ըստ արժանվույն գնահատելով նրա ծառայությունները, արքունի կալվածքներից նրան պարգևում է հողեր և թողնում ամբողջ ռազմավարը: Տրամաբանական է, որ այդ «պարգևականք» հողերը կբնակեցվեին գերիներով և արդյունքում Հայքի կենտրոնական մասը նորից կլցվեր օտարներով: Հասկանալի է, որ նման երևույթի դեմն առած արքայորդին չպետք է թույլ, տար, որ դա կրկնվի: Սմբատի և Արտավազդի հարաբերությունները սրվում են թշնամության աստիճան, և նրանց վեճին խառնված Արտաշեսը այն լուծում է հօգուտ արքայորդու: Սմբատը, թողնելով սպարապետությունը, գերիների բազմությունը հետը վերցրած հեռանում է երկրի ծայրամաս Կորդրիք: Թափուր մնացած սպարապետության պաշտոնը Արտաշեսը հանձնում է Արտավազդին, որն իրեն լավագույն կողմերով արդեն դրսևորել էր հայ-մարական, հայ-վրացական պատերազմների ժամանակ: Արտավազդի մյուս սխրանքը դրսևորվեց հասարակական կյանքում: Դա հայոց մեջ տեղ գտած (միգուցե արմատավորված) և Արտաշեսի թաղման ժամանակ դրսևորված սովորության դեմ ընդվզումն էր, երբ նրա կանայք, հարճերը, մտերիմները «ինքնակամ» մահվան էին դիմում (երևի հանգուցյալին հանդերձյալ կյանքում կողակից լինելու և ծառայելու նպատակով): Անկախ նրանից, որ նման սովորության արտաքին կողմը պահելու համար բռնի մահերը անխուսափելի էին, արդյունքում ստացվում էր մի շարք անփոխարինելի մարդկանց՝ արքայական ընտանիքի անդամների, պալատական ծառայության մեջ հմտացած անձանց անդառնալի կորուստ: Կարծում ենք, որ Արտավազդի ընդվզումն այս սովորության դեմ («Երբ դու գնացիր, ու բոլոր երկիրը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ»), հավանաբար ունեցել է իր շարունակությունը՝ գործնական քայլերն այն վերացնելու ուղղությամբ: Որոշակի տեղեկություններ հիմք են տալիս ենթադրելու, որ Արտավազդի գործունեությունը չի սահմանափակվել միայն նշված սովորության շուրջ, այլ առնչվել է նաև կրոնական պաշտամունքին: Այսպես, հայտնի է, որ Արտաշեսի օրոք հայրենի և օտար դիցերի պաշտամունքը դրսևորվել է մեհյաններում տեղադրված նրանց կուռքերի պաշտամունքով՝ կռապաշտությամբ: Ավելի ուշ Տիգրան Մեծը նույն և այլ դիցերի արձաններ է բերել տալիս Հունաստանից ու Միջագետքից և տեղավորում Հայաստանի հոգևոր կենտրոններում՝ Բարձր Հայքում, Տարոնում, Այրարատում: Հարց է ծագում, եթե դրանք կային՝ էլ ի՞նչ անհրաժեշտություն կար նորը բերելու: Նշանակում է, որ դրանք բացակայում էին: Կամ դրանք թշնամու կողմից երկրի անփառունակ պարտության դեպքում դուրս էին տարվել, որի մասին այդ շրջանին վերաբերող պատմական ոչ մի տեղեկություն չկա, կամ էլ Արտաշեսի մահից հետո (Արտավազդի և նրա եղբայր Տի(գ)րանի օրոք) հայոց մեհյաններում վերացված էր օտար դիցերի պաշտամունքն ու կռապաշտությունը: Կարծում ենք, Արտավազդին հեշտ չտրվեց նման արմատական հարցերի լուծումը և նա անպայման կունենար իր հակառակորդները: Դրանք կարող էին լինել քրմության այն ներկայացուցիչները, որոնց վրա էր դրված սովորույթների, ծեսերի կատարումը և որոնք եկամուտներից ու արտոնյալ վիճակից զրկվելու մտահոգությամբ պետք է որ դեմ գնային նրան և ի վերջո, Արտավազդի եղերական մահվանը տային խորհրդավոր ցանկալի բացատրություն, որ իբր նա գոռոզացավ, մեղանչեց աստծո և հոր հանդեպ, հայրական անեծքի ու աստվածային պատժի արժանացավ և քաջքերի կողմից բանտարկվեց Մասիս լեռան մթին քարանձավներից մեկում: Սակայն, Արտավազդն անկասկած ունեցավ և նվիրյալներ, ովքեր նրա խորհրդապաշտության ստեղծողները, տարածողները և ավանդողները եղան: Արտավազդի կերպարը ամբողջականացնելու համար ներկայացնենք հետևյալ իրողությունը ևս: Երբ Արտաշեսի օրոք Հայաստան է արշավում Սելևկյան թագավոր Անտիոքոս Դ Եպիփանեսը, Արտաշեսը պարտվեց, ապա վճարեց անցած տարիների հարկը և պարտավորվեց նույնն անել հետագայում: Այդ նույն ժամանակ, Արտավազդի եղբայր Մաժանը, ով հայոց քրմապետն էր, անձնական ակնկալիքներից մղված (միգուցե՝ եղբոր քաղաքականությունից դժգոհ լինելով) օտար նվաճողի մոտ մատնություն է անում Արտավազդի ու Տի(գ)րանի վրա, ասելով, որ եթե նա նրանց երկրից չվտարի և սպարապետությունը չհանձնի մյուս եղբորը՝ Զարեհին,ով պատերազմական գործում երկչոտ ու դանդաղկոտ էր, ապա հարկերը հեշտությամբ չեն հասնի իրեն: Սա արդեն խոսուն փաստ է, որ Արտավազդն ու Տի(գ)րանը օտար նվաճողի հլու-հնազանդ հպատակներ չէին, այլ օտարի լուծը թոթափող ու շրջանցող պետական այրեր: Իհարկե, մատնությանը արժանի հատուցումը չուշացավ: Եղբայրները իմանալով այդ մասին, որսի ժամանակ դարանակալեցին և սպանեցին Մաժանին: Այնուհետև, նրան թաղեցին որպես քրմապետի՝ նպատակ ունենալով վերացնել բարձրաստիճան դավաճանին և միաժամանակ չսրել երկրում քաղաքական իրավիճակը, որը կարող էր տեղի ունենալ օտար նվաճողի և Մաժանի հետևորդների կողմից: Արտավազդի գահակալության տարիներին հզորացած պարթևական տերությունը Միհրդատ Բ Մեծի օրոք նվաճելով Հայքին հարևան երկրները, պատերազմ է սկսում Արտավազդի դեմ, որի ընթացքում թեև նրան չի հաջողվում նվաճել Հայքը, սակայն հայերը ժամանակավոր պարտություն են կրում և հայոց արքան պարթևներին պատանդ է տալիս Տի(գ)րանի որդի Տիգրանին (հետագայում՝ Տիգրան Մեծ): Արտավազդի մահը պարուրված է խորհրդավորության շղարշով: Խորենացին հայտնում է, որ որսի գնալու ժամանակ Արտաշատի կամրջի վրայով անցնելիս նա հանկարծակի ցնորվում է, ձիուց վայր ընկնում մի խոր փոսի մեջ և սուզվում, անհետանում: Մահվան հանգամանքները պարզ չեն և մտորելու տեղիք են տալիս: Առաջին, որ իրոք նկարագրվածը համապատասխանում է իրականությանը, և նրա անժամանակ մահվան պատճառը հիվանդությունն էր: Երկրորդ, որ նա որսի ժամանակ կազմակերպված դավադրության զոհ դարձավ, որի կատարողները հավասարապես կարող էին լինել թե՛ իր գործունեությունից դժգոհ քրմերը (վիպերգերում՝ աստծո հրամանը կատարող քաջքերը), և թե՛ Մասիս լեռան քարանձավներում թաքնված «վիշապազուն» մարերը (առասպելում՝ դևերը կամ վիշապները): Սակայն մահը վերջակետ չդրեց Արտավազդի փառքին: Նա դարձավ դիցական անմահ անձնավորություն («կենդանի աստված»)՝ բանտարկված դևերի կամ քաջքերի կողմից, հայոց փառքի վերածնունդի խորհրդանիշ, ազգային փրկիչ (մեսիա), աշխարհակալ, և նրա շուրջ ձևավորված պաշտամունքը հարատևեց մինչև շատ ավելի ուշ ժամանակներ: Այսպես, Եզնիկ Կողբացու վկայությամբ (մ.թ. 5-րդ դար), դիցապաշտ հայերը հավատում էին, որ Արտավազդը չի մահացել, կենդանի է, բանտարկված է դևերի կողմից ու մի օր ազատվելու և տիրելու է աշխարհին: Եթե ոմանք, արդեն նշված պատճառներով, փորձում էին վարկաբեկել Արտավազդին, ապա քրիստոնեական կրոնին ծառայողները օտար գաղափարախոսության հաղթանակի համար նաև դիվացրեցին նրա դիցական կերպարը: Այսպես, եթե Մովսես Խորենացու մոտ Արտավազդը դիտվում է, որպես ինքնահավան ու նախանձ անձնավորություն, ապա ավելի ուշ ժամանակներում («Հայսմավուրք», ևն) նա արդեն խելագարի մեկն է (այս որակմանը, իհարկե, նպաստեց նրա հիվանդությունը) և աշխարհակործան չար ուժ, որին պետք է ամեն ձևով (նույնիսկ դարբինների կռանահարության հմայական գործողությամբ) բանտարկված պահել:

Այլ կցկտուր տեղեկություններ

editar
  • Արտավազդին դեռ օրորոցում բաժին հասավ հիվանդություն, որն էլ նախադեպ եղավ նրա հետագա գործունեության համար:
  • Արտավազդը սպանում է մատնիչ քրմապետ եղբորը (Վրույր):
  • Արտավազդի եղբայրներն էլ՝ իրենց կանանց հրահրմամբ, նախանձում էին նրան, որն էլ պատճառ հանդիսացավ, որ Արտավազդը չվստահեր նրանց (Տի(գ)րանից բացի) ու հեռացներ արքունի ոստանից՝ հնարավոր դավերից խուսափելու համար: